Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

23 հոկ 2023 16:30

Եվրոպայի շուրջ ձևավորվել է հրե օղակ, որը, անընդհատ սեղմվում է․ Պետք է մտածել նաև Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին

Եվրամիությունը (ԵՄ) շրջապատված է հակամարտությունների «կրակե օղակով», որն ավելի ու ավելի է սեղմվում նրա սահմանների շուրջ։  Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց առաջ։

«Եվրոպայի շուրջ ձևավորվել է հրե օղակ, որը, մեր զգացումներով, անընդհատ սեղմվում է․․․ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ, պետք է մտածել նաև Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին․․․»,-ասել է Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ անկայունություն կա նաև Արևմտյան Բալկանների շրջանում, «դրան նույնպես պետք է հետևել»:

Նախարարի խոսքով՝ Եվրամիությունը «չի կարող իրեն թույլ տալ ճգնաժամերից միայն մեկին ուշադրություն դարձնելու շքեղությունը»: ԵՄ-ի կենտրոնացումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վրա չպետք է հանգեցնի նրան, որ իրենք աչքից բաց թողնեն մյուս ճգնաժամերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր