Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ մայիսի 1-ի համար          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար       Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»    

27 հոկ 2023 15:34

Ինչո՞ւ են ասում, որ Սելին Դիոնը անվասայլակի վրա է, որ նա քաղցկեղ ունի.Սելին Դիոնի քույր

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը տեղաշարժվելու համար հաշմանդամի սայլակ չի օգտագործում և ծրագրում է վերադառնալ բեմական գործունեությանը. այս մասին, Daily Mail-ի փոխանցմամբ, հայտնել է երգչուհու քույրը՝  Կլոդետ Դիոնը:


Նա հերքել է առցանց տեղեկություններն այն մասին, որ 55-ամյա երգչուհին չի կարողանում քայլել հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդության պատճառով: Հիվանդությունը կոչվում է մկանային կոշտության համախտանիշ և մկանային սպազմ է առաջացնում։


«Ես գիտեմ, որ բարոյապես, հոգեպես նա ուժեղ է։ Նա ամենևին էլ ընկճված չէ… նա իսկապես վայելում է ապրելու բերկրանքը: Մենք կհաղթահարենք սա»,- ասել է Կլոդետ Դիոնը ֆրանսալեզու showbizz.net կայքին:


Ինչ վերաբերում է համացանցում շրջանառվող լուրերին, ապա Դիոնը նշել է. «Ինչո՞ւ են ասում, որ նա անվասայլակի վրա է: Ինչո՞ւ են ասում, որ նա քաղցկեղ ունի: Ինչո՞ւ են հորինում»։


Հիշեցնենք, որ երգչուհին հիվանդության մասին հայտնել էր 2022-ին:


Նշենք, որ Սելին Դիոնի մոտ ախտորոշված նյարդաբանական վիճակը ներկայում անբուժելի է։ Այն լրջորեն ազդում է շարժունակության վրա և կարող է հիվանդին վերածել «արձանի», ինչի հետևանքով նա դժվարությամբ կքայլի կամ կխոսի: Այս հիվանդությունը, որն ախտորոշվում է միլիոն մարդուց մեկի դեպքում, կարող է նաև հանգեցնել այնպիսի սպազմի, որը բավականաչափ ուժեղ է ոսկորը կոտրելու համար: Համախտանիշի պատճառները պարզ չեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր