Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

04 օգոս 2023 14:29

Սելին Դիոնի հազվադեպ հանդիպող հիվանդությունը բուժող դեղամիջոցներ չկան. Սելին Դիոնի քույր

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի հազվադեպ հանդիպող հիվանդությունը բուժող դեղամիջոցներ չկան. այս մասին Le Journal de Montreal-ին տված հարցազրույցում ասել է աստղի քույրը՝ Կլոդետ Դիոնը՝ պատմելով երգչուհու առողջական վիճակի մասին:

2022-ին կանադացի երգչուհին Instagram-ում հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություն, որը կոչվում է մկանային կոշտության համախտանիշ և մկանային սպազմ է առաջացնում։ Դրա հետևանքով նա ստիպված էր չեղարկել համաշխարհային շրջագայությունը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Կլոդետ Դիոնը մանրամասնել է, որ 55-ամյա աստղին խնամում է իրենց քույրը՝ Լինդան: Բացի այդ, Սելին Դիոնը սերտորեն համագործակցում է հազվադեպ հանդիպող հիվանդության գծով  մասնագիտացած հետազոտողների հետ:

«Մենք չենք կարող գտնել որևէ դեղամիջոց, որն օգնում է, բայց հույս ունենալը կարևոր է: Անկեղծորեն կարծում եմ, որ նա հիմնականում հանգստանալու կարիք ունի։ Նա միշտ գերազանցում է, փորձում է լինել լավագույնն իր գործում: Բայց մի պահ սիրտդ ու մարմինդ փորձում են քեզ ինչ-որ բան ասել։ Կարևոր է լսել», - նշել է քույրը:

Մկանային կոշտության համախտանիշը քիչ ուսումնասիրված խանգարում է, որը տարբեր իրավիճակներում, ներառյալ սթրեսը, առաջացնում է մկանների կոշտություն և սպազմ: Համախտանիշի պատճառները պարզ չեն։ Ջոնս Հոփքինսի համալսարանը նշում է, որ հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոնից մեկ կամ երկու մարդու մոտ: Բուժումը ներառում է սիմպտոմատիկ թերապիա և ֆիզիոթերապիա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր