Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 1-ի համար          Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»       Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ»    

27 հոկ 2023 20:37

Բիզնեսի հրեական ոսկե կանոնները

Թո՛ղ ձեր գործընկերոջ գույքն այնքան թանկ լինի Ձեզ համար, որքան ձեր սեփականը: Անկախ ամեն ինչից՝ հրեա գործարարն ամենաարժանապատիվ բիզնես գործընկերն է:

Անտեղի ժամանակ մի՛ վատնեք: Ամեն վայրկյանը պարգև է, և այն պետք է արդյունավետ օգտագործել:

Հեռու մնացե՛ք վատ հարևանից: Օրը լավ սկսելու համար բավական է վերելակի մեջ հանդիպել լավ հարևանին կամ շենքի փնթփնթան տատիկին:

Ոչինչ մի՛ ասեք, եթե ասելիք չունեք:
Աշխատե՛ք մինչև մոմի վերջին լույսը: Եթե Ձեր մոմը (կյանքը, աշխատելու, ստեղծագործելու ցանկությունը) դեռ չի մարել, չպետք է կանգ առնել, պետք է շարունակել և առաջ գնալ:

Նեղ օրվա համար գումար ներդրե՛ք: Այդ ներդրումը ձեր ապագայի համար է, որը կվերադառնա ամենաբարձր կապիտալով:

Միշտ ողջունե՛ք մարդկանց:
Յուրաքանչյուր ոք արժանի է երախտագիտության:

Նրանք գիտեն, թե ինչ է հարստությունը: Հարուստ լինելը 5 միլիարդ դոլար ունենալը չէ, այլ, ըստ հրեական հայտնի ասացվածքի. «Հարուստ է նա, ով ուրախ է իր ունեցածով»:

Ժամանակ գողացողը նույնպես գող է, ինչպես և գումար գողացողը: Գուցե ծայրահեղ է ասված, բայց ժամանակի տնօրինումը միլիարդներ տնօրինելուն է հավասար:

Աշխատողներին ժամանակին վարձատրե՛ք:

Անհրաժեշտություն չկա ասելու այն ամենը, ինչ մտածում եք:

Երբեմն պետք է ավելի շատ տալ, քան պահանջվում է:

Գործատուն պետք է տեղյակ լինի, թե ինչպես է ապրում իր աշխատողը:

Եթե ինչ-որ մեկն ուզում է սպանել Ձեզ, ինքներդ սպանե՛ք նրան:

Կարողացեք ասել «ինձ անհրաժեշտ է» արտահայտությունը՝ հաղթահարելով հպարտությունը:

Թող Ձեր խոսքը երդման նման պարտավորեցնի Ձեզ:

Երբեք մարդկանց մի՛ վիրավորեք:

Պլանավորե՛ք Ձեր կյանքը:
Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ՝ լավ աշխատելու համար:

Վստահե՛ք գործը նաև ուրիշներին:
Գտե՛ք հավասարակշռություն կյանքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր