«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

28 հոկ 2023 09:58

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը զգալիորեն թանկանալու է.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, 2024 թվականից զգալիորեն թանկանալու է մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղերի, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» վճարը: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, գործելու է գոտիականության սկզբունքը. պայմանականորեն ասված՝ ավելի «խիտ» կենտրոն և համեմատաբար «թեթև» կենտրոն:

Ըստ այդ գոտիականության էլ սահմանվելու է վճարի չափը, սակայն, միևնույնն է, այն անհամեմատ բարձր է լինելու գործող գնից: Մեր տեղեկություններով, այդպիսի որոշման պաշտոնական պատճառաբանությունն այն է լինելու, որ այսպիսով քաղաքապետարանը ձգտում է նպաստել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմանը և կայանման սուր խնդրի լուծմանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր