Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

30 հոկ 2023 10:35

Եվ սա դեռ սկիզբն է.Մոսկվայի իշխանությունը Հյուսիսային Կովկասում տեսանելի ճաքեր է տալիս

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.

«Արցախն Ադրբեջանին նվիրելուց ընդամենը մեկ ամիս անց Մոսկվայի իշխանությունը Հյուսիսային Կովկասում տեսանելի ճաքեր է տալիս։ Դաղստանում արդեն երկու օր է իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։ Չեչնիայում գումարտակ է կազմավորվում 18-րդ դարի վերջին ռուսների դեմ կատաղի կռիվներ մղած Շեյխ-Մանսուրի անվամբ։ Կադիրովն ինքնագլուխ քայլեր և հայտարարություններ է անում՝ արհամարհելով Կենտրոնի կարծիքը։

Այս ամենի խորքային պատճառն այն է, որ 2020 թ. սեպտեմբերից ի վեր ՌԴ-ն ցուցադրաբար և շարունակաբար դավաճանել ու դավաճանում է տարածաշրջանում իր միակ դաշնակցին՝ Հայաստանին։

Կովկասի մահմեդականները թուրքերի պես սուննի են և պատմականորեն հաճախ են եղել թուրքերի ռազմական դաշնակիցը՝ ընդդեմ ռուսների։ Ի տարբերություն Պեսկովի ու Լավրովի, չեչենները, դաղստանցիները  և մյուս սուննի լեռնականները շատ լավ են հասկանում այն տարրական ճշմարտությունը, որ թուրքերը երբեք ռուսներին դաշնակից չեն լինելու։ Նրանք եզրակացնում են, որ Մոսկվան թույլ է, շատ թույլ, իսկ Թուրքիան ու նրա կցորդ Ադրբեջանը՝ ուժեղ։ Ըստ այդմ և սկսել են գործել։ Եվ սա դեռ սկիզբն է։

Իսկ Իսրայելն ու ռուսաստանցի հրեա հակահայ պրոպագանդիստներն էլ ուղղակի պատասխանատվություն են կրում, որ նպաստել են Թուրքիայի և Ադրբեջանի հզորացմանը, որի արդյունքում էլ երեկ ու այսօր Խասավյուրտում և Մախաչկալայում հրեաների դեմ տիրում է նույն մթնոլորտը, ինչ ժամանակին ֆաշիստական Գերմանիայում։
Ու սա դեռ սկիզբն է, սա դեռ սկիզբն է...»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր