Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

30 հոկ 2023 10:49

Ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում.Փաշինյանն առաջարկում է պետական հայեցակարգային ուղենիշ

«Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավականությունը դարձել է  փորձագետների ու քաղաքական գործիչների  քննարկման լրջագույն առարկա»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց, որ ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում։


«Այս իրավիճակը Հայաստանի համար ստեղծում է  լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների  գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար։


Սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր  հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն  ինքնահայեցումն է,  32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը»,- ասաց Փաշինյանը։


Այնուհետև նա հարցադրումներ արեց՝ ի՞նչ է  մեզ համար անկախությունը, ո՞րն է  ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը, ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է  այն մեզ անհրաժեշտ։


«Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումը ազգային անվտանգության օրակարգ է։


Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունը ապահովելու համար։ Սա, իհարկե, կառավարության, անձամբ վարչապետի աշխատանքի կարևորագույն մասերից է և իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձը ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ։ Այդ ուղենիշը հետևյալն է. «Հայրենիքը  պետությունն է։ Սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»։ Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է  այն թեզից, գիտակցումից, ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է  պետության և հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող լարումը, հայրենիքի և պետության ձգողականության երբեմն հակադիր ուղղությունները, պետության և հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը։ Բայց  որքան էլ անհնարին լինի ընտությունը, այն պետք է կատարվի և այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցությունը և գիտակցումը, որ պետությունը միակ և անփոխարինելի հայրենիքն է,  ու պետությունը՝ նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները  կայացնելն ու զարգացելը այդ գործիքն նպաստելը հայենասիրության գերադրական աստիճան»,- ասաց նա։


Նա նշեց, որ սա հասունացման ճանապարհ է, այդ ճանապարհն են անցնում բոլորով՝ կառավարություն,  խորհրդարան, փորձագիտական հանրություն, ընդհանրապես՝ հանրություն ու ժողովուրդ։


«Այդ հասունացման առանցքային  շատ խորհրդանշական պահերից մեկը Հայաստանի տարածքը 29 հազար 800 քկմ լինելու մասին ԱԺ ամբիոնից իմ արած հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցն էր, ինչից  ակնհայտ դարձավ, որ մենք որպես  հանրություն մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք, ինչը ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների ու ձախողումների, ըստ էության, անկյունաքար։ Այս ամենից մեր հետևությունը պետք է լինի միանշանակ։ Փլուզվող  աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքն է, հայրենիքի նույնականացումն է պետության, դրա տարածքի միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ և այս նպատակին է  ծառայում վերը առաջակված կարգախոսը»,- ասաց Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր