Տեսանյութ.Շիրակցիները փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը.խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է          Կա թե ներքին ճնշում՝ հասարակության վրա, թե ճնշում՝ թշնամու կողմից. Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ՀՀ-ին՝ թե՛ մայրաքաղաքին, թե՛ մնացած հատվածներին       Տեսանյութ.Հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում.թե ինչպես է այրվում տոնավաճառի տարածքը    

30 հոկ 2023 18:12

Իսրայելը հատել է կարմիր գիծը. Իրանը մտադիր չէ հետևել ԱՄՆ նախազգուշացումներին. Էբրահիմ Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելն իր գործողություններով «հատել է կարմիր գիծը, որը կարող է ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»:

«Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն շարունակում է լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդանշաններ է ուղարկել «Դիմադրության առանցքին», սակայն մարտի դաշտում հստակ պատասխան է ստացել»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Ըստ BBC-ի՝ «Դիմադրության առանցքի» մեջ են մտնում Մերձավոր Արևելքում Իրանի աջակցած ուժերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը։

ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են Իրանին չմիջամտել պատերազմին՝ փորձելով կանխել ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը:

Ռաիսին ավելի վաղ ասել էր, որ Իրանը մտադիր չէ հետևել ԱՄՆ-ի նախազգուշացումներին:

Իրանի նախագահը հայտարարել է նաև, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի հաշվարկները սխալ են, և նրանք չեն հասնի իրենց նպատակներին Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ը քաջատեղյակ է «մեր» ներկայիս հնարավորություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր