Տեսանյութ.ԿԽՄԿ-ն ԼՂ-ում ևս 4 քաղաքացու է հայտնաբերել. նրանց մի մասը ցանկություն է հայտնել տարհանվել, մյուս մասը որոշել է մնալ ԼՂ-ում

ԿԽՄԿ-ն տեսանյութ է տարածել Լեռնային Ղարաբաղից։ ԿԽՄԿ թիմը շրջել է Ղարաբաղով՝ փնտրելու այնտեղ մնացած արցախցիների։
«Թիմով մենք այսօր եկել ենք այստեղ՝ փնտրելու մարդկանց, ովքեր մնացել են այստեղ, որովհետև ստացել ենք բազմաթիվ դիմումներ նրանց հարազատներից և ընտանիքներից, դրա համար ենք այստեղ»,- նշում է ԿԽՄԿ ներկայացուցիչը։
Ըստ ԿԽՄԿ աշխատակցի՝ նրանց հաջողվել է ևս 4 քաղաքացու գտնել, որոնք ակնկալում են, որ կտարհանվեն։
«Գտանք նաև այնպիսի մարդկանց, ովքեր ցանկանում են մնալ այստեղ։ Այս մարդկանց համար մենք հումանիտար օգնություն հատկացրեցինք՝ սնունդ, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքներ։ Մենք նաև տրամադրեցինք մեր հեռախոսները, որպեսզի կապվեն իրենց հարազատների և ընտանիքների հետ»։