Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

01 նոյ 2023 16:15

Քաղաքացու դիակն անարգանքի է ենթարկվել «Կենտրոնական» գերեզմանատան վարիչի պաշտոնեական անփութության հետևանքով

Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչի կողմից պաշտոնեական անփութություն ցուցաբերելու արդյունքում քաղաքացու դիակն անարգանքի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:


ՔԿ-ից  հայտնում են, որ 2023թ. փետրվարի 2-ին Երևանի 45-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, այցելելով Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված հայրիկի և պապիկի գերեզմանին, նկատել է, որ հայրիկի տապանաքարն ու գրատախտակը, ինչպես նաև պապիկի գերեզմանի ցուցանակը բացակայում են, իրանց գերեզմանատան տարածքում՝ գետնի վրա, գտնվել է չորս այլ տապանաքար և երկու իրեն անծանոթ տղամարդ, որոնք ցանկացել են խունկ վառել:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչակսն շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչը իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք։ 2022թ. սեպտեմբերի 14-ին մահացած անձի աճյունը գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանատեղիում հողին հանձնելու հետ կապված գործողությունների ընթացքում նա ոչ պատշաճ է կատարել գերեզման օգտագործողի հետ համատեղ հուղարկավորության տեղը որոշելու, գերեզմանների բանվորների աշխատանքները համակարգելու և վերահսկելու,  հուղարկավորությունների կազմակերպման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու՝ իր պաշտոնից բխող և իրավական համապատասխան ակտերով հստակ սահմանված  պարտականությունները։ Արդյունքում նշված գերեզմանատանը կատարվել է ապօրինի արտաշիրիմում,  որի հետևանքով անարգանքի է ենթարկվել հանգուցյալի դիակը:


Մասնավորապես, հաղորդում ներկայացրած վերոնշյալ 45–ամյա տղամարդը, պապիկի հուղարկավորության աշխատանքները կազմակերպելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի Կենտրոնական գերեզմանատան տարածքում հուղարկավորությունների համար գերեզմանափոսեր փորելու աշխատանքով զբաղվող բանվորի հետ՝ վարձավճարի դիմաց գերեզմանափոս փորելու համար:


2022թ. սեպտեմբերի 15-ին բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016թ. հուղարկավորված քաղաքացու դիով։ Նա զանգահարել է հիշյալ տղամարդուն, տեղեկացրել այդ մասին՝ միաժամանակ առաջարկելով գերեզմանափոսը փորել այլ վայրում: Սակայն 45–ամյա տղամարդը, գիտակցելով, որ գերեզմանատան նշված հատվածում հուղարկավորված է մեկ այլ հանգուցյալ, գերեզմանատան բանվորին վստահեցրել է, որ դա իր հանգուցյալ հարազատի հուղարկավորված աճյունն է և պահանջել, որ դիակի ոսկորները հանի դագաղից, տեղավորի պարկի մեջ. գլխավերևի հատվածը խորացնի և այդ պարկը այնպես թաղի հողի տակ, որպեսզի չերևա։ Գերեզմանատան բանվորը, իրեն տրված ցուցումի համաձայն, չգիտակցելով իր գործողությունների ապօրինի լինելը, կատարել է հիշյալ ցուցումները: 


Այսպիսով, 45-ամյա տղամարդը, գերեզմանատան բանվորի միջոցով, ապօրինի արտաշիրիմում իրականացնելու, դիակի ոսկորները և հագուստները հուղարկավորված դագաղից հանելու և դրանք պարկի մեջ լցնելու եղանակով, անարգանքի է ենթարկել մեկ այլ հանգուցյալի դիակը:


Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 45–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասով:


Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր