Տեսանյութ.3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ, մեզ իրավունք տվեք ապրել․ Մասիվում «կոլցո» օպերացիա է. տներ են քանդվելու          Արցախը տալիս եք թուրքին, ՀՀ-ն տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը.Հիմա ի՞նչ անենք երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք       Ադրբեջանցիների սպառնալիքներն ու հայհոյանքները ռուսաստանցի քաղաքագետի հասցեին՝ Ռ. Վարդանյանի մեդադրանքներին անդրադառնալու համար    

01 նոյ 2023 23:19

Երեք պատճառ, թե ինչու չի կարելի հուսահատվել

1.Կյանքի իրական պատկերը տեսնելու համար
Ժամանակն է կյանքին նայել նաեւ հիասթափության տեսանկյունից, քանի որ հենց այս պահին է մարդու մոտ ուժերը հավաքելու եւ պայքարելու ցանկություն առաջանում։ Երբ մեզ մերժում են եւ ասում «ոչ», մեր աչքերը բացվում են եւ սկսում ենք ավելի սթափ մտածել։ Հիասթափությունն ասես խթան լինի, որը կյանքին նոր շունչ է տալիս։

2.Հարազատների սիրելու համար
Մենք ամեն ինչ կարող ենք։ Անհնարին ոչինչ չկա։ Մեզանից ամեն մեկը հաղթող է, եւ մենք երջանիկ ապրելու համար ենք լույս աշխարհ եկել։ Մի՞թե մենք իրավունք ունենք թեւաթափ լինել, երբ մեր կողքին կան հարազատներ, ովքեր մեր սիրո եւ ջերմության կարիքն ունեն։ Նրանք հենց այն մարդիկ են, ովքեր սեր եւ երջանկություն են պատճառել մեզ։ Երբ դուք միայնակ եք ու հիասթափված, պարզապես պետք է հիշել այս մարդկանց գոյության մասին։ Հավատացեք, աշխարհում վառ ու պայծառ երեւույթներն ավելի շատ են։

3.Վաղվա հաջողակ օրվա համար
Դու երբեք չես իմանա, թե ինչ կլինի վաղը, եթե ռիսկի չդիմես կամ չփորձես։ Այո, ինչ որ մեկը կարողացել է «բանանի կեղեւը գցել ոտքիդ տակ», դու ընկել ես։ Իսկ հետո՞։ Ոտքի կանգնելու, նոր լուծում փնտրելու եւ քո հնարավորությունները ցուցադրելու ժամանակն է։
Խնդիրներ ունե՞ք, լուծեք դրանք։ Չե՞ք կարող լուծել, շարունակեք ապրել եւ հավատալ, որ վաղը հենց ձեզ համար է դուռ բացվելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր