Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

02 նոյ 2023 15:56

Մենք գիտենք՝ ով է վճարում այդ ամենի համար,Երևանում պետք է հաշիվ տան Կիևի հետ իրենց ցուցադրական սիրախաղի համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  այսօր կայացած ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի՝ օրերս Մալթայում կայացած հանդիպմանը՝ դա ցուցադրական հակառուսական քայլ համարելով։
«Եթե նկատի ունեք Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպումը, մենք դա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,– հայտարարել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Կիև էր այցելել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում կապ էր հաստատել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում շփվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Երևանում, կարծում եմ, պետք է իրենց հաշիվ տան ցուցադրական սիրախաղի համար նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն պայքարում են մեր երկրի դեմ։ Եվ այստեղ այլ սահմանում չկա։ Ափսոսանք է առաջացնում, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն ոչնչացնում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,– շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Ինչ վերաբերում է Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներին և մեդիառեսուրսներին, որոնք վճարվում են պետական մարմինների կամ գործադիր իշխանության շարքերում գտնվող մարդկանց հետ փոխկապակցված ռեսուրսների միջոցով և հակառուսական հռետորաբանություն ցուցաբերում, ապա այստեղ, ըստ Զախարովայի, ակնհայտ է ռուսատյացության անթաքույց կոնտեքստը․

«Ես շատ բան եմ կարդում, դիտում։ Բայց դա ոչ միայն վիրավորանք է, այլև անթաքույց ռուսատյացություն։ Մենք հասկանում ենք, թե ով է կանգնած այդ ռեսուրսների ֆինանսավորման հետևում։ Եթե կարծում են, որ մենք չգիտենք, թե ով է վճարում այդ ամենի համար, ասեմ` մենք գիտենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր