Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուց հետո միայն Ֆրանսիան պատրաստ կլինի աջակցել Հայաստանին

Վերջերս Փարիզն ու Երևանն են պայմանագիր ստորագրել Հայաստանին զենք մատակարարելու մասին։ Սկզբում դրանք կլինեն երեք GM200 մարտավարական բազմաֆունկցիոնալ ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնք կարող են հայտնաբերել ինքնաթիռներ և փոքր անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր։ Ֆրանսիացի, այսինքն ՆԱՏՕ-ի հրահանգիչները կսկսեն սովորեցնել Հայաստանի զինված ուժերի սպաներին ոչ թե ռուսական զորավարժարաններում, այլ Սեն-Սիրում և Հինգերորդ Հանրապետության այլ հեղինակավոր բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում։
Այսպիսով, Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելուց հետո տարածաշրջանն ուղիներ է փնտրում նոր խաղացողների ուժերը հավասարակշռելու համար։ Եթե Լեռնային Ղարաբաղի պարտությունն ու Թուրքիա-Ադրբեջան դաշինքի հաջողությունը համապատասխանում է անգլո-սաքսոնների շահերին, ապա Ֆրանսիան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Ավելի ճիշտ այն ամենին ինչ կմնա նրանից: