Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու          Տեսանյութ.Եթե հարթակում ճիշտ մարդիկ չլինեն, դա խնդիր է. Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր       Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ կրակոց է հնչել    

04 նոյ 2023 11:35

ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումների իրականացման համար

Աստանայում անցկացվող Թուրքական պետությունների կազմակերպությունների գագաթնաժողովում Հայաստանի հետ նույն  ռազմական ՝ՀԱՊԿ և տնտեսական՝ ԵՏՄ կառույցներում ներառված երկրները շնորհավորել են Ադրբեջանին սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայի և դրան հետևած էթնիկ զտման կապակցությամբ։
 
Խոսքը, մասնավորապես, Ղազախստանի և Ղրղզստանի մասին է։ «Շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և ողջ ադրբեջանական ժողովրդին տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Ձեր երկիրը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և թևակոխել զարգացման նոր դարաշրջան։ Այս պատմական քայլն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
 
Փաստորեն, ըստ Տոկաևի, միջազգային իրավունքի խախտմամբ ուժի կիրառումը, ռազմական հանցագործությունների կատարումն ու բռնի տեղահանությունը համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։
 
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը նույնպես շնորհավորել է Ալիևին։ «Շնորհավորում ենք Ադրբեջանի ժողովրդին տարածքային ամբողջականության ամբողջական ապահովման կապակցությամբ»,- ասել  է նա։ Ավելի վաղ գրավյալ հայկական Շուշի, ինչպես Վարանդա այցելած Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը ևս շնորհավորել է Ադրբեջանին ու նրա նախագահին։ Նա հայտարարել է, որ «հաստատվել է պատմական արդարություն, և Ղարաբաղն արդեն թևակոխել է վերականգնման ու բարգավաճման շրջան»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր