Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

06 նոյ 2023 23:37

Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ հարված է հասցրել ամերիկյան բազաներին

«Իրաքի իսլամական դիմադրությունը», որի մեջ մտնում են շիա զինված կազմավորումները, հայտարարել է, որ հարձակվել է չորս ամերիկյան ռազմակայանների վրա, որոնցից երկուսը գտնվում են Սիրիայում, իսկ մյուս երկուսը՝ Իրաքում:

«Իրաքում իսլամական դիմադրության զինյալները վեց հարված են հասցրել ամերիկյան օկուպացիայի չորս բազաների, որոնցից երեքն ուղղված են եղել Իրաքի արեւմուտքում գտնվող Այն ալ Ասադ բազայի եւ Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ օդանավակայանի մերձակայքում գտնվող օկուպացիոն բազայի, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Բեյդար եւ Սիրիայի հարավում գտնվող Էթ Թանֆ բազաների դեմ»,-ասված է կազմավորումների հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր