«Կներեք, բայց ո՞ւմ հաշվին է խրախճանքը». Նրանք աշխատում են այնպես, ինչպես ուզում են և ծախսում են այնպես, ինչպես ուզում են

Համացանցն այդ առիթով հիշել է, որ կառավարության ղեկավարն արտասահմանյան իր ճամփորդություններին հաճախ է տանում ընտանիքի անդամներին։ Օրինակ Գրանադա կատարած վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատվել է դստեր՝ Մարիամի հետ։ Ուստի զարմանալի չէ, որ սոցցանցի օգտատերերից մեկը ողջամիտ հարց է տվել. «Կներեք, բայց ո՞ւմ հաշվին է խրախճանքը»։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չափազանց մեծ ծախսեր են անում, քանի որ գիտեն, որ իրականում ոչ ոքի հաշվետու չեն։ Շարքային մարդը չի կարող կառավարությունից պահանջել որոշակի ծախսերի բացատրություն։ «Նրանք աշխատում են այնպես, ինչպես ուզում են և ծախսում են այնպես, ինչպես ուզում են», - ասել է Պարսյանը։
Ամփոփելով Պարսյանը հավելել է, որ միջազգային պրակտիկայի համաձայն ընտանիքի անդամների ճանապարհածախսը վճարվում է պետբյուջեից։ Ուստի ակնհայտ է, որ Մարիամն իր հաշվին չի թռել Գրանադա։