Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

07 նոյ 2023 17:14

Թուրքիայի բնակիչը վերանորոգման աշխատանքների ժամանակ հնագույն ստորգետնյա 2000 տարեկան քաղաք է գտել սեփական տան տակ

Թուրքիայի բնակիչը վերանորոգման աշխատանքների ժամանակ հնագույն ստորգետնյա քաղաք է գտել սեփական տան տակ։ Հայտնագործությունը կատարվել է Կայսերի քաղաքում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ժամանակակից շենքի տակ մնացել են առնվազն երկու անկախ շերտեր՝ միացված թունելներով։ Գտածոյի տարիքը գնահատվել է երկու հազար տարի։

Ստորգետնյա քաղաքի երկարությունը առնվազն 150-200 մետր է։ Շենքի սեփականատերն ասել է, որ իր ընտանիքը սկզբում տեղյակ չի եղել տեղանքի պատմական նշանակության մասին: Ստորգետնյա սենյակները օգտագործվել են որպես գոմեր, որտեղ տերերը վախենում էին առանց լույսի մտնել։

Նախորդ հարյուրամյակների ընթացքում քաղաքի խոռոչները լցվել են աղբով ու բեկորներով: Մինչ օրս իրականացվել է միայն մակերեսային մաքրում։ Տան տերը տեղական իշխանություններին կոչ է արել լայնածավալ պեղումներ իրականացնել, հայտնում է թուրքական DHA գործակալությունը։

Կայսերի քաղաքը հնում կոչվել է Կեսարիա և եղել է հռոմեական նահանգի կենտրոնը։ Հնագետները նշել են, որ մեծ հետաքրքրություն են ներկայացնում ստորգետնյա քաղաքի կառուցման, պլանավորման և հարդարման տեխնոլոգիաները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր