Ստամբուլում իրար հետևից երկու երկրաշարժ է տեղի ունեցել          Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող վարորդին       Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա    

07 նոյ 2023 16:55

Վագիֆ Խաչատրյանի վերջին խոսքը դատարանից

Դատական նիստի ընդմիջումից հետո դատավարությանը ելույթ է ունեցել Վագիֆ Խաչատրյանի պաշտպան Ռադմիլա Աբիլովան։ Նա իր խոսքում հայտարարեl 1, որ Խաչատրյանը Մեշալիի դեպքերի ժամանակ եղել է իր տանը և չի մասնակցել այդ միջոցառումներին։


Հաշվի առնելով վերոնշյալը և Խաչատրյանի տարիքը՝ փաստաբանը միջնորդել է արդարացման դատավճիռ կայացնել իր պաշտպանյալի համար։


Աբիլովայից հետո ելույթ է  ունեցել դատախազը, ով հայտարարել է՝  հետաքննության նյութերում արտացոլված վկաների և տուժողների ցուցմունքները վկայում են, որ Խաչատյանը մասնակցել է Մեշալի ջարդերին։


Այնուհետև Վագիֆ Խաչատրյանը վերջին խոսքով դիմել է դատարանին.


«Ես անմեղ մարդ եմ։ Ես այնտեղ չեմ եղել։ Այդ մարդիկ չեն կարող ասել, որ ինձ տեսել են։ Բայց ես այնտեղ չեմ եղել։ Ինձ ոչ մեկ չի ճանաչում։ Հարգելի պարոն դատավոր, ես անմեղ մարդ եմ, չեմ մասնակցել այդ կռիվներին։ Կան սարքավորումներ, որոնք որոշում են, թե մարդը ճիշտ է ասում, թե՞ սուտ։ Ես ուզում եմ այդ սարքավորումով ցուցմունք տալ, ասել, որ ես այնտեղ չեմ եղել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր