Տեսանյութ.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին    

24 հոկ 2023 14:00

Ներողություն եմ խնդրում ադրբեջանական ժողովրդից այդ դեպքերի համար, բայց ես այդ պահին այնտեղ չեմ եղել

Բաքվի դատարանում  Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով այսօր խոսել են մի քանի «տուժողներ»։ Նրանցից մեկը՝ Թեյմուր Սալմանովը ցույց է տվել ոտքի  սպին ու հայտարարել, որ ինքն անչափահաս է եղել, երբ Մեշալում ստացել է այդ վնասվածքը։

«Վագիֆն ամեն ինչ ժխտում է։ Եվ ինչպե՞ս չես ամաչում մեր աչքերին նայել»,-հայտարարել է ադրբեջանցին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դատախազը, դիմելով Խաչատրյանին, հարցրել է. «Մտածե՞լ եք Մեշալ գյուղի բնակիչներից ներողություն խնդրելու մասին»։

«Ներողություն եմ խնդրում ադրբեջանական ժողովրդից այդ դեպքերի համար, բայց ես այդ պահին այնտեղ չեմ եղել»,-ի պատասխան հայտարարել է Վագիֆ Խաչատրյանը։
Ադրբեջանցի Ալիշ Ալիշովը, որին Բաքուն ներկայացնում է իբր արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով տուժողներից մեկը, այսօր դատարանում ցուցմունք է տվել։

Իբր Մեշալի գյուղի վրա հարձակվել են մոտ հազար հայեր։

«Երբ մեր հարևանին կացնահարեցին, նա այնտեղ էր։ Կացնով հարվածել են Հանիմատի գլխին, ապա կրակել։ Վագիֆն ու եղբայրն այնտեղ էին, որքան էլ նա հերքի»,-ասել է «տուժողը»։
«Ես այնտեղ չեմ եղել, հարգելիս»,-արձագանքել է Վագիֆ Խաչատրյանը։

Ավելի ուշ մեղադրող դատախազը Վագիֆ Խաչատրյանին հարց է ուղղել, թե ինչն է գյուղի ադրբեջանցիների ու հայերի մեջ թշնամություն հրահրել։ Խաչատրյանն ասել է, որ Մեշալ գյուղում երկու ժողովուրդների ներկայացուցիչներն ապրել են հաշտ, ադրբեջանցիները մասնակցել են հայերի հարսանիքներին ու հակառակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր