Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

08 նոյ 2023 15:55

Մոսկվան հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու օրդեր տված ՄՔԴ դատավորի նկատմամբ

Մոսկվան հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Սերխիո Գոդինեսի նկատմամբ, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել:


Հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։


«Գոդինես Սերխիո Խերարդո Ուգալդե. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՆԳՆ հետախուզման տվյալների բազայում՝ առանց այլ մանրամասների։


Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։


Նրանք կասկածվում են «բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանության, պատերազմական հանցագործություններին մասնակցելու մեջ»։


Տեղեկացնելով, որ մարտի 20-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի և դատարանի մի շարք դատավորների նկատմամբ՝ համարելով, որ «նրանց գործողություններն ակնհայտորեն անօրինական են, քանի որ Պուտինի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան»՝ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով միջազգային կոնվենցիան, շեշտում է՝ «պետությունների ղեկավարներն օգտվում են օտարերկրյա պետությունների իրավասության նկատմամբ բացարձակ անձեռնմխելիությունից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր