Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա          Ի՞նչ սցենար են պատրաստել միամիտ Հայաստանի և ճկուն Վրաստանի համար Արևմուտքի պայծառ դեմքով ուժերը       «Բայրաքթար AKINCI» ԱԹՍ-ն հայտնաբերել էր ջերմության աղբյուր, որը ենթադրաբար եղել էր Իրանի նախագահի ուղղաթիռինը    

08 նոյ 2023 17:06

Կադիրովի 15-ամյա որդին գնացել է ստանալու պարգեւը ոսկե ատրճանակով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի 15-ամյա որդին՝ Ադամը, ոսկե ատրճանակով եկել է Կաբարդինա-Բալկարիայի ղեկավար Կազբեկ Կոկովի մոտ՝ ստանալու պարգեւը։ Այս մասին տեսանյութը հրապարակվել է Չեչնիայի ղեկավարի Թելեգրամ-ալիքում։

Կադրերում երեւում է, որ Կադիրովի 15-ամյա որդին ստանում է «Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետության առջեւ ունեցած վաստակի համար» շքանշանը, որը նրան հանձնում է Կոկովը, կադրում երեւում է տղայի ատրճանակը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հանդիպմանը ներկա Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը Ադամ Կադիրովին անվանել է հաֆիզ՝ մուսուլմանների սուրբ գրքի՝ Ղուրանի պահապան։ Պատգամավորն այս առնչությամբ անդրադարձել է Կադիրով-կրտսերի կողմից Նիկիտա Ժուրավլյովին ծեծելու փաստին, որին կասկածում են Ղուրանն այրելու մեջ։ «Տեսնելով այդ սատանային՝ ոչ ոք չէր կարող զուսպ մնալ»,- մեկնաբանել է Դելիմխանովը Կադիրովի որդու արարքը։

Վերջին ամսվա ընթացքում Ադամ Կադիրովը հինգ պարգեւ է ստացել. մինչ այդ ստացել էր շքանշան Կարաչաեւո-Չերկեսիայի հանրապետության առջեւ ունեցած վաստակի համար՝ հանրապետության ղեկավար Ռաշիդ Տեմրեզովից։ Նույն օրը Կարաչաեւո-Չերկեսիայի մուֆթի Իսմայիլ-Հաջի Բերդիեւը Կադիրով-կրտսերին է հանձնել «Ումմայի առջեւ ունեցած վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան։ Հոկտեմբերի վերջին Թաթարստանի ղեկավար Ռուստամ Մինիխանովը Կադիրովի որդուն պարգեւատրել էր «Դուսլիկ» շքանշանով՝ նշանակությամբ երկրորդ պետական շքանշանն է հանրապետությունում։ Հոկտեմբերի սկզբին Ադամ Կադիրովը ստացել է Չեչնիայի հերոսի կոչում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր