Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ          2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյան       Դեկտեմբերի 27-ի հորոսկոպ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

09 նոյ 2023 14:32

Ստեփանակերտում ազերիները հնարավորություն են ստացել վրեժ լուծել իրենց պապերին ծնկի բերողից` Ստեփան Շահումյանից

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Ստեփան Շահումյանը 1918-ի ապրիլի 25-ին կազմել է Բաքվի կոմիսարների խորհուրդը (Բաքվի 26 կոմիսարներ): Սրան նախորդել է Բաքվի մուսավաթականների ճնշումը, որի գործում Շահումյանին օգնում է նաև Բաքվում գտնվող հայկական զինված ուժերը։ Թե ինչ եղավ հետո, հայերիս համար շատ դրամատիկ էր, բայց Շահումյանը Բաքուն թեկուզ կարճ ժամանակով մաքրել էր մուսավաթական և թուրքամետ ուժերից։

Իհարկե, Շահումյանն ու իր համախոհները («Բաքվի 26 կոմիսարներ») ամիսներ անց գնդակահարվեցին` 1918 թվականի սեպտեմբերին՝ Թուրքմենստանի Անդրկասպյան ավազուտներում, բայց կովկասյան թաթարների (հիմա` ադրբեջանցիների) հուշերում նա մնաց որպես մեծագույն թշնամի, որպես իրենց նվաստացնող ու ծնկի բերող, և հիմա Ստեփանակերտում կովկասյան թաթարների հետնորդները հնարավորություն են ստացել վրեժ լուծել իրենց պապերին ստորացնողից` Ստեփան Շահումյանից, իհարկե ինչպես միշտ, այդ վրեժը արտահայտվում է արձանը, մշակութային ժառանգությունը վանդալիզմի ենթարկելով։ 1. Նկարում Ստեփան Շահումյանի արձանն է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր