Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

09 նոյ 2023 12:24

ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր իրենց հաշիվներին ունեն 2 միլիոն դրամ ու բնակվում են հյուրանոցներում, 50 հազար դրամ չեն ստանա, Ծրագրից չեն կարող օգտվել նաև...

Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ նախատեսում են ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար՝ տրամադրելով 50 հազար դրամ։

Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։

«Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանում չգտնվող ու բանկային հաշիվներում 2 միլիոն դրամից ավելի գումար ունեցող անձինք», - ասաց նախարարը՝ նշելով, որ խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների մասին է, այլ այն անձանց, ովքեր ունեն այդքան դրամ իրենց հաշվին։

Բացառություն կկազմեն նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք։

Ծրագրից չեն կարող օգտվել մինչև տեղահանումը Հայաստանում հաշվառվածները։

Այսպիսով՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 10 միլիարդ դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր