Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից          Տեսանյութ.Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 16-ին    

14 նոյ 2023 13:15

Բորելի մեղադրանքները սպառնում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ադրբեջանի ԱԳՆ

Բորելի մեղադրանքները «սպառնում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:


Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում` ի պատասխան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին:


«2023 թվականի նոյեմբերի 13-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Բրյուսելում Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանին ուղղված մեղադրանքները միտումնավոր խեղաթյուրում են իրողությունները։


Հայաստանին միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան գործելու խրախուսման հարցում որևէ քայլ չձեռնարկած ԵՄ ներկայացուցչի մեղադրանքները վտանգ են ներկայացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր