Փոխադարձ համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները բաց մնացած հարցերի վերաբերյալ          Տեսանյութ.3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ, մեզ իրավունք տվեք ապրել․ Մասիվում «կոլցո» օպերացիա է. տներ են քանդվելու       Արցախը տալիս եք թուրքին, ՀՀ-ն տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը.Հիմա ի՞նչ անենք երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք    

16 նոյ 2023 13:03

Փարիզը կտրուկ ակտիվացրել է իր քաղաքականությունն Անդրկովկասում.Փարիզը բռնել է Երևանի կողմը բարդացնելով հարաբերությունները Բաքվի հետ

Iarex.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է տոնել: Նրան հաջողվել է Փարիզում հավաքել Անդրկովկասի երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին և Իրակլի Ղարիբաշվիլիին։ Նրանք Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել մասնակցելու Փարիզի խաղաղության ֆորումին, և նրանց Ելիսեյան պալատում ընդունել է Մակրոնը։ Ցանկացած այլ քաղաքական իրավիճակում այդ իրադարձությանը կարելի էր վերաբերվել որպես սովորական երևույթի։ 2018 թվականից Փարիզի խաղաղության ֆորումը համարվում է հարթակ, որտեղ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները քննարկում են հավաքական գործողությունների նոր թեմատիկ ձևերի ստեղծումը։ Բայց այս անգամ Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի ղեկավարները հայտնվել են կոնկրետ իրավիճակներում։


Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որը հաղթական էր Ադրբեջանի համար, Փարիզը կտրուկ ակտիվացրել է իր քաղաքականությունն Անդրկովկասում։ Այդ ամենի պատճառները դեռ այնքան էլ ակնհայտ չեն։ Ինչպես ասում է հետխորհրդային տարածքի հարցերով ֆրանսիացի փորձագետ Ռեժիս Ժենտեն «Փարիզի համար Կովկասն ազդեցության պատմական գոտի չէ, և այնտեղ իրեն անհարմար է զգում, քանի որ այն ամենը, ինչ տեղի է ունենում այդ տարածաշրջանում, ուղղակիորեն չի շոշափում նրա շահերը»։ Ճիշտ է, գրեթե հայտարարված ցանկություն կա չեզոքացնելու ռուսական ազդեցությունը։ Միաժամանակ Փարիզը բռնել է Երևանի կողմը բարդացնելով հարաբերությունները Բաքվի հետ, որի ազդեցությունն ու նշանակությունը տարածաշրջանում զգալիորեն աճել է։ Այդ առումով, ոմանք կարծում են, որ Մակրոնն ավելի շատ գործում է ուժեղ հայկական սփյուռքի ճնշման ներքո, երկրում ապրում է մինչև 500 հազար էթնիկ հայ։ Մյուսները կարծում են, որ Ֆրանսիան, որը կորցնում է ազդեցությունը Աֆրիկայում իր նախկին գաղութներում, իր կովկասյան քաղաքականությամբ փորձում է հասնել մի տեսակ վրեժխնդրության։


Մակրոնն այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցել։ Փաշինյանը բոյկոտի նշաններ է ցույց տալիս Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումների դեմ, սկսել է քննադատել Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում, ձեռնպահ է մնացել Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելուց, և ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում շարունակել է հարձակումները ՀԱՊԿ դաշնակիցների վրա:


Ճիշտ է, Փարիզում ամեն ինչ չէ, որ պարզ է Վրաստանի հետ, որտեղ նրա հովանավորյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով, ի դեպ, նույնպես Փարիզ էր ժամանել ֆորումի համար առանց Վրաստանի կառավարության համաձայնության, իմպիչմենտի սպառնալիքի տակ է։ Սակայն Թբիլիսիին տրվել է հնարավոր եվրաինտեգրման «պիտակավորում», ինչը պոտենցիալ բարդացնում է ներքաղաքական իրավիճակն այդ երկրում։




Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ Երևանի համար էլ «եվրոպական հորիզոններ» կբացվեն նրան մղելով Թբիլիսիի հետ դաշինքի՝ որպես անվտանգության ապահովման գործոն։ Դատելով ֆրանսիական մամուլի հրապարակումներից Մակրոնը Փաշինյանի և Ղարիբաշվիլիի հետ զրույցներում նշել է հենց այդ սցենարը տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման համար։ Խոսքը հայտնի աշխարհաքաղաքական սխեմայի մասին է. Վրաստանն ու Հայաստանը, որոնք կիսում են ոչ միայն «ժողովրդավարությունը, այլ նաև մեծ քրիստոնեական մշակույթները», պետք է համագործակցեն, Արևմուտքի աջակցությամբ տարածաշրջանում քարոզեն «ընդհանուր արժեքներ»: Բացի այդ, Հայաստանը Վրաստանի միջոցով ելք է ստանում դեպի ծով և կարող է հեռանալ Ռուսաստանի մասնակցությամբ մրցակից միավորումներից։ Միաժամանակ նշվել է, որ Հայաստանն ու Վրաստանը միասին են ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրում։ Գոյություն ունի հայ-վրացական համատեղ միջկառավարական հանձնաժողով, որը կոչված է խթանելու երկու երկրների միջև հետագա համագործակցությունը առևտրի, տնտեսության և տրանսպորտի հարցերում, երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով պարբերաբար բարձր մակարդակի այցեր են իրականացվում երկու կողմերի պաշտոնյաների կողմից։ Միևնույն ժամանակ Փաշինյանը բացահայտ խաղում է Մակրոնի հետ, մեծարում է Փարիզի դիրքերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, քանի որ Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը խոսքով և թղթի վրա պաշտպանել են «հայերի իրավունքները» Ղարաբաղում։ Իսկ պատերազմի ավարտի հարցում Ռուսաստանի դերի մասին գրեթե ոչ մի խոսք։


Իրադարձությունների այս ընթացքն ակամա առաջացնում է 1920-ականների պատմական ասոցիացիաներ։ Այն ժամանակ Վրաստանի ղեկավարության մեջ պառակտում տեղի ունեցավ խորհրդային (ռուսական) և արևմտյան կողմնորոշման կողմերի միջև։ Այժմ էլ Թբիլիսիում Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման հիմքի վրա պայքար է ընթանում «Վրացական երազանքի» կառավարության և նախագահ Զուրաբիշվիլիի միջև։ Հետո բոլշևիկները Թուրքիայում ռազմաքաղաքական դաշինք կնքեցին Մուստաֆա Քեմալի հետ։ Այժմ էլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա է սերտ փոխգործակցություն: 1920 թվականի ապրիլին Ադրբեջանը քեմալականների աջակցությամբ դարձավ Անդրկովկասի առաջին երկիրը, որտեղ տեղի ունեցավ խորհրդայնացում։ Հիմա Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ անդամ, Ռուսաստանի հետ հարաբերություններ ունի գրեթե ռազմավարական մակարդակով։ Այն ժամանակ Երևանն ու Թիֆլիսը վարում էին արևմտամետ արտաքին քաղաքականություն։ Եվ այսօր Վրաստանի ու Հայաստանի դիրքորոշումներն այդ ուղղությամբ են։ 1920 թվականին, երբ բրիտանացիները լքեցին տարածաշրջանը, Ֆրանսիան որպես տրոյական ձի լուծումներ էր փնտրում «կովկասյան հարցի» համար, ինչը և տեղի է ունենում հիմա: Ներկայումս Փաշինյանը ԵՄ միջնորդությամբ հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 1919-1920-ական թվականներին նման քննարկումներ տեղի ունեցան Վերսալի խաղաղության կոնֆերանսում։ Այն ժամանակ, ինչպես և հիմա, երկու երկրների միջև սահմանների խնդիրը սուր էր, ինչը կապված էր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման խնդրի հետ։ Այն ժամանակ քննարկվեց Անդրկովկասյան հանրապետությունների միություն և «բոլշևիզմին դիմադրության ընդհանուր ճակատ» ստեղծելու հարցը։ Այսօր էլ տեսանելի է Ռուսաստանին հակազդելու Երևան-Թբիլիսի դաշինքի ուրվագծերը։


Այն ժամանակ Օսմանյան կայսրության ռազմական և քաղաքական վերնախավերը այլ կերպ էին նայում իրենց արտաքին քաղաքական առաջնահերթություններում Ադրբեջանի տեղին ու դերին։ Ոմանք (երիտթուրքերը) նրան դիտում էին որպես մի պետություն, որի տարածքը, ռեսուրսները և քաղաքականությունը թույլ կտան նրանց հասնել Բաքվի նավթին և Կասպից ծով և ընդլայնել Ստամբուլի ազդեցությունը Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Մյուսները՝ քեմալականներն ու թուրք կոմունիստները, կարծում էին, որ Ադրբեջանը պետք է ապահով կերպով կապվի Խորհրդային Ռուսաստանի հետ, մի դաշնակիցի հետ, որից նրանք ակնկալում էին ռազմական, քաղաքական և ֆինանսական օգնություն արտաքին միջամտությունը ետ մղելու համար։ Նույն միտումները թուրքական քաղաքականության մեջ առկա են նաև հիմա։ Հետո, հենվելով կոնկրետ Ադրբեջանի վրա, Խորհրդային Ռուսաստանը հույսը դրեց Մերձավոր Արևելքի ռազմավարական խնդիրների լուծման վրա։ Այդ միտումն այսօր էլ տեսանելի է։ Այն ժամանակ «խաղի» հիմնական մասնակիցներն էին, ինչպես գրել է Բաքվի պատմաբաններից մեկը, «նպատակասլաց բոլշևիկյան Ռուսաստանը, պրագմատիկ Թուրքիան, ինքնահեռացած Միացյալ Նահանգները, պասիվ Եվրոպան և ակտիվ Ֆրանսիան» էին, և «այսօրվա հետ պատմական զուգահեռներն ակնհայտ են»։ Իսկ թե ինչպես այդ ամենն ավարտվեց Անդրկովկասի համար, հայտնի է բոլորին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր