Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

16 նոյ 2023 13:23

Թալանված միջոցները հայտնի թալանչիների դարակներում դասավորած չեն, չեն տարել «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք, վերցնենք, թաքնված են տարբեր տեղերում

Մեզ շատ են քննադատում, որ պատշաճ հետևողականությամբ երկրից թալանված միջոցները հետ չենք բերում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:


Կառավարության ղեկավարի համար հասկանալի են այս քննադատությունները։


Նա, սակայն, նկատեց․«Թալանված միջոցները հայտնի թալանչիների դարակներում, բարեբախտաբար, թե դժբախտաբար դասավորած չեն, այսինքն՝ չեն տարել «կուշետկի» մեջ դրել, որ մտնենք, վերցնենք, դուրս գանք։ Այդ գումարները խնամքով քողարկված են, թաքնված են տարբեր տեղերում, շատ հաճախ՝ Հայաստանից դուրս»։


Փաշինյանը նաև նշեց, թե թալանողները թալանը հո սկուտեղով չեն մատուցում, այլ հնարավոր բոլոր ձևերուվ դիմադրում են, այդ թվում՝ թաքնվելով Ղարաբաղի, դասագրքերի, անվտանգային սպառնալիքների և ամենատարբեր հարցերի հետևում, այդ թվում փորձում են ներքաղաքական անկայունություն հրահրել՝ միլիոններ ծախսելով փաստաբանական և իշխանության ներկայացուցիչների հակաքարոզչության վրա։


«Մյուս կողմից, թալանվածը վերադարձնելը չի կարող լինել պետության իրավակարգի, օրինականության հաշվին: Այս է պատճառը, որ մենք օրինական, իրավական մեխանիզմներ ենք ստեղծել ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը, որը նոր-նոր սկսել է աշխատել, եւ մենք արդեն ունենք աղմկոտ վերադարձներ. «Գոլդեն փելիս» հյուրանոց, որ ավելի վաղ է եղել, ԱՕԿՍ-ի շենք, Իսակովի պողոտայի հարյուրավոր հեկտարներով հողեր, հազարավոր հեկտարների հողեր Ծաղկաձորում, : Այս պահին ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով անցնում է շուրջ հազար անշարժ գույք, 200 շարժական գույք, բաժնետոմսեր 270 կազմակերպություններում, որոնք արգելանքի տակ են եւ չեն կարող օտարվել: Այս շարքը դեռ կշարունակվի եւ մեր քաղաքական կամքը այս առումով երբեք չի սասանվել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր