«Շանգրի-Լա»-ի հարևանությամբ «Nissan»-ը բախվել է քարե պատնեշին, ապա երկաթե գովազդային սյանը, կա 1 զnհ, 2 վիրավnր          Իրանը՝ Սաուդյան Արաբիայում, խnցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը       Ապրիլի 7-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

16 նոյ 2023 15:10

Երուսաղեմի հայ համայնքն ընդդիմանում է. պահանջում են ազատել «Կովերի պարտեզի» վիճելի տարածքը

Երուսաղեմի հայերից տեղի ոստիկանությունը պահանջել է ազատել «Կովերի պարտեզի» տարածքը՝ մեղադրելով նրանց գույքի յուրացման մեջ։ Այս մասին թվիթերում գրել է Դանիել Սեյդմանը՝ նշելով, որ հայ համայնքն ընդդիմանում է։


«Ոստիկանությունը կատարում է հայկական թաղամասի վերաբնակիչների հրամանները. պահանջում է, որ բնակիչները ազատեն տարածքը, իսկ պաշարողները՝ տիրանան»,-գրել է նա։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ից հայերի մի մեծ խումբ, պատրիարքարանի հետ համագործակցելով, հերթապահություն է իրականացնում «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել են պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր