Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ ադրբեջանական դրոշը ծածանվում է ամբողջ Ղարաբաղում, հուսով ենք, որ Հայաստանը կգործի գիտակցաբար

«Այսօր մենք շատ ուրախ ենք տեսնել, որ ադրբեջանական դրոշը ծածանվում է ամբողջ Ղարաբաղում: Այժմ նոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման համար: Հուսով ենք, որ Հայաստանը կգործի գիտակցաբար»,-հայտարարել է Գյուլերը՝ հավելելով, որ շարունակելու են կանգնել Ադրբեջանի կողքին՝ «Երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով։