«Լավ են արել, մի հատ հաշվեք, թե քանի շիշ է գլխիս ընկել». Ոստիկանապետը՝ լուսաձայնային նռնակներ կիրառելու մասին          Ոստիկանությունն անցավ հատուկ միջոցների․ կիրառվում են լուսաձայնայն նռնակներ       Ինչո՞ւ են Մոսկվան և Արևմուտքը հեռու մնում հայաստանյան իրադարձություններից. չբացահայտված ինչ-որ արտաքին ո՞ւժ է ազդել այս իրադարձությունների վրա    

17 նոյ 2023 13:54

Ալիևի՝ բանակցություններից հրաժարումը հղի է նոր պատերազմով... չգնաց ո՛չ Բրյուսել, ոչ Գրանադա, որովհետև ՀՀ-ից պոկեց այն, ինչ պետք էր

Ադրբեջանը հրաժարվում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններից, նրանք չգնացին ո՛չ Բրյուսել, ոչ Գրանադա, որովհետև արևմտյան հարթակում Հայաստանից պոկեցին այն, ինչ պետք էր։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ արևմտյան հարթակում Նիկոլ Փաշինյանը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ։

«Նրանք ստացել են այն, ինչ ուզում էին, հիմա այլևս այնտեղից ստանալու բան չունեն»,- նշել է ընդդիմադիր պատգամավորն ավելացնելով, որ բանակցություններից հրաժարումը հղի է նոր պատերազմով, երբ Փաշինյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին, նույն պահին տեղեկություն կար, որ Ադրբեջանը 1.2 մլրդ դոլարի զենքի գնման պայմանագիր է կնքել։ Որքան էլ ասես հալվա ՝ բերանդ չի քաղցրանա, երբեք որևէ թուղթ չի երաշխավորել որևէ երկրի անվտանգություն։ Ցանկացած պատերազմին նախորդել է խաղաղության ինչ-որ պայմանագիր, օրինակ, Վերսալի պայմանագիրը, որը Հիտլերի ձեռքերը չկապեց, երկրի անվտանգությունն ապահովում է բանակն ու ճկուն դիվանագիտությունը»։


Ինչ վերաբերում է Ադրբեջանի նպատակին, ապա Խաչատրյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը դա չի էլ թաքցնում. «Ինչ- որ 8 գյուղ, միջանցք, ռեպորացիաներ, փախստականների վերադարձ, իսկ Հայաստանը կոչում է Արևմտյան Ադրբեջան։ Թող ոչ ոք իրեն չսփոփվի նրանով, թե Արցախը կերան՝ ախորժակը փակվեց, ոչ, իրենց նպատակը լրիվ ուրիշ է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր