2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

20 նոյ 2023 13:10

«Այդպիսի հիմար լրագրողների ես երբեք չեմ հանդիպել». Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը՝ ադրբեջանցի լրագրողների մասին

Եվրո-2024-ի ընտրական փուլի եզրափակիչ խաղում Բելգիայից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:5) Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջանի Դե Բյազիին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հարցրել են. «Կկարոտե՞ք ադրբեջանցի լրագրողներին, երբ հեռանաք Ադրբեջանից»:


 
«Իհարկե, ոչ: Այդպիսի հիմար լրագրողների ես երբեք չեմ հանդիպել,- Դե Բյազիի խոսքերն է մեջբերում բելգիական մամուլը։ — Նրանք ուղղակի հիմար են: Նրանք ոչինչ չեն կարողանում անել և հիմար հարցեր են տալիս։ Նրանք ամբողջովին մոռացել են մեր տնային խաղերը Ավստրիայի, Շվեդիայի և Բելգիայի հետ։


«Ֆիատ»-ով անհնար է առաջ անցնել «Ֆերարի»-ից: Դա իմ մեղքը չէ։ Այս ընտրական արշավում մենք դեռ ավելիին ենք հասել, քան սպասվում էր: Եթե խաղում ես Բելգիայի՝ «Ֆերարի»-ի մակարդակի թիմի դեմ, չես կարող հաղթել, եթե քոնը «Ֆիատ» է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր