Դայակը 707 տարվա ազատազրկման է դատապարտվել 2-ից մինչև 12 տարեկան16 երեխայի նկատմամբ սեռական գործողություն կատարելու համար

Ինչպես գրում է The Guardian-ը, 34-ամյա Մեթյու Անտոնիո Զակրժևսկին դատապարտվել է Կալիֆոռնիայում: Դատարանը նրան ավելի քան 30 հանցանքի համար դատապարտել է ընդհանուր 707 տարվա ազատազրկման:
Պարբերականը նկատում է, որ դատարանում արված հայտարարության մեջ տղամարդը ներողություն չի խնդրել՝ ասելով, որ 100%-ով անկեղծ է եղել ու ուրախացրել է երեխաներին: Այս խոսքերի ժամանակ նրա գործողությունների զոհերի ծնողները փակել են ականջներն ու արտասվել:
Հայտնի է, որ Զակրժևսկին ձերբակալվել է 2019 թվականի մայիսին այն բանից հետո, երբ մի զույգ Լագունա Բիչի ոստիկանությանը հայտնել է, որ դայակն անպատշաճ կերպով դիպչել է իրենց որդուն: Արդյունքում հայտնաբերվել են ավելի շատ զոհեր, և Զակրժևսկին ի վերջո մեղադրվել է 34 հանցանքի համար, ներառյալ անչափահասի հետ անառակաբարո գործողություններ:
Քննիչները հայտնել են, որ երեխաները եղել են երկուսից մինչև 12 տարեկան: Տեղի շրջանային դատախազի խոսքով՝ ատենակալների դատարանը Զակրժևսկուն մեղավոր է ճանաչել բոլոր հոդվածներով: