Աբովյան-Ջրվեժ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «Kamaz»-ը, կա 1 զnh          Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին       Եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և իր արած հայտարարությունը չապացուցի, ուրեմն uտոր և uրիկա է    

21 նոյ 2023 09:02

ՀՀ ավտոճանապարհներին՝ ձյուն, բուք, մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀՀ ավտոճանապարհներին՝ ձյուն, բուք, մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։

«Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր»  (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Ախուրյան գյուղում և Գեղարքունիքի մարզում տեղում է ձյուն:

Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր