Փաշինյանի դավաճանությունն այն է, որ ոչ ճիշտ մարդկանց պաշտոնների է նշանակել եւ հավատացել է նրանց          Ամերիկահայերը միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները». Ադրբեջանական թերթը հարձակվում է Սասունյանի վրա       Այսինքն՝հայերը պետք է առնեն 2 հազար տոննա ելա՞կ, 20 հազար տոննա լոլի՞կ, ո՞նց․ Արտահանվող տոննաներով ձկներն ու գյուղմթերքը թող Արայիկ Հարությունյանը գնի    

21 նոյ 2023 14:30

Այդպես համարձակ խոսել ԱՄՆ-ի հե՞տ.Ադրբեջանը որևէ թուղթ չի ցանկանում ստորագրել, չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը․

«Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է․ «ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։ Այս առումով պետք է հատուկ նշել Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հանդեպ տարվող քաղաքականությունը։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ևս մեկ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռական է արձագանքելու բոլոր բացասական քայլերին»։

Սա առաջին անգամը չէ, որ բռնապետական Ադրբեջանը իրեն թույլ է տալիս նման կերպ խոսել Միացյալ Նահանգների հետ։ Արցախում էթնիկ զտում իրագործելուց հետո Ադրբեջանի վերաբերմունքը ԱՄՆ-ի հանդեպ կտրուկ փոխվել է։ Իմ համոզումն այն է, որ Ադրբեջանը որևէ թուղթ չի ցանկանում ստորագրել, չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ճիշտ հակառակը՝ հիմա ժամանակավոր դադար է վերցրել՝ իր հետագա ագրեսիվ քայլերը պլանավորելու համար։ Իսկ ԱՄՆ-ն ու Արևմուտքը հույս ունեին, որ Ադրբեջանը գալու է և այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրի Արցախի հարցը փակելուց հետո։

Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական գնահատականների բացակայության պարագայում էլ Բաքվի բռնապետը իրեն թույլ է տալիս արևմտյան գործընկերների հետ խոսել սպառնալիքների լեզվով, քանի որ ինքը կարողացավ մարսել և՛ իր ագրեսիվ քայլերը, և՛ էթնիկ զտումը։ Դա Ադրբեջանին չէր հաջողվի, եթե ՀՀ-ում գործեր կոմպետենտ ու պետական շահը սպասարկող իշխանությունը, բայց քանի որ դա դեռևս չունենք, ուստի Ադրբեջանը գնաց հենց շարունակական ագրեսիայի ճանապարհով։

Հիմա էլ՝ անգամ այս բարդ իրավիճակում ՀՀ-ն ունի հնարավորություններ թե՛ Արցախի հիմնահարցը վերահասցեավորելու, թե՛ ՀՀ անվտանգային հարցերին ավելի համալիր լուծումներ տալու տեսանկյունից։ Բայց կրկնում եմ, դա հնարավոր է միայն տեսլական ունեցող ու պրոֆեսիոնալ թիմի պարագայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր