«Լավ են արել, մի հատ հաշվեք, թե քանի շիշ է գլխիս ընկել». Ոստիկանապետը՝ լուսաձայնային նռնակներ կիրառելու մասին          Ոստիկանությունն անցավ հատուկ միջոցների․ կիրառվում են լուսաձայնայն նռնակներ       Ինչո՞ւ են Մոսկվան և Արևմուտքը հեռու մնում հայաստանյան իրադարձություններից. չբացահայտված ինչ-որ արտաքին ո՞ւժ է ազդել այս իրադարձությունների վրա    

21 նոյ 2023 14:50

ԱՄՆ ներկա գործողությունները որպես միջնորդի հանգեցրել են նրա հեղինակության կորստին Ադրբեջանում, միշտ վճռական կարձագանքենք բոլոր բացասական քայլերին

Ադրբեջանի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը հայտարարություն է պատրաստել ԱՄՆ-ի դեմ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, հայտարարությունն ընթերցել է պատգամավոր Քամիլա Վելիևան։

Միլի մեջլիսի այսօրվա նիստում խոսնակ Սահիբա Գաֆարովայի առաջարկով հայտարարության ընդունման համար ստեղծվել է հանձնաժողով։ Այն գլխավորել է Զիյաֆեթ Ասքերովը, հանձնաժողովի անդամներ են դարձել Սամեդ Սեիդովը, Թուրալ Գյանջալիևը, Հուդրաթ Հասանղուլիևը, Քյամիլա Ալիևան և Թամամ Ջաֆարովան։

Հայտարարությունը կապված է ԱՄՆ Սենատի կողմից նոյեմբերի 15-ին ընդունված «2023թ. Հայաստանի օգնության մասին ակտի» հետ։ Սենատորները կողմ են քվեարկել այն փաստաթղթին, որը թույլ չի տալիս ԱՄՆ նախագահին շրջանցել «Ազատության աջակցության մասին օրենքի» 907-րդ լրացումը, որն արգելում է ռազմական օգնությունն Ադրբեջանին։

Ադրբեջանի խորհրդարանի ընդունած հայտարարությունում նշված է. «Միլի մեջլիսը վճռականորեն մերժում է ԱՄՆ Սենատում ընդունված ակտն ընդդեմ Ադրբեջանի և այն համարում է լուրջ հարված երկու երկրների միջև հարաբերություններին։ Դա լուրջ խոչընդոտ է ստեղծում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերի համար։ ԱՄՆ Սենատի ընդունած ակտը երկակի չափորոշիչների և ընտրովի վերաբերմունքի վառ օրինակ է։ Երբ Հայաստանն ընդլայնեց օկուպացիան Ադրբեջանի դեմ, կատարվեցին Խոջալուի ցեղասպանությունն ու ադրբեջանցի բնակչության զանգվածային սպանությունները, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ չփորձեցիք կանխել այդ գործողությունները, հակառակը, ընդունեցիք 907-րդ լրացումը Ադրբեջանի դեմ։ Արդյունքում՝ ԱՄՆ ֆինանսական աջակցությունն օգնեց Հայաստանին օկուպացնել ադրբեջանական հողերը։

ԱՄՆ-ն աջակցել է անջատողական ռեժիմին, որն ստեղծվել էր Ադրբեջանի տարածքում։ ԱՄՆ ներկա գործողությունները որպես միջնորդի հանգեցրել են նրա հեղինակության կորստին Ադրբեջանում։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիակատար ձախողման է ենթարկվել։ Այս առումով պետք է հատկապես նշել քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում։ Ադրբեջանի Միլի մեջլիսը մեկ անգամ ևս հայտարարում է, որ Ադրբեջանը, հենվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, միշտ վճռական կարձագանքի բոլոր բացասական քայլերին»։

Քննարկումներից հետո հայտարարությունը դրվեց քվեարկության և ընդունվեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր