«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

22 նոյ 2023 15:52

2021 թվականին ՌԴ-ին դիմելու մասին տեղեկություններ չունեմ․Սեյրան Օհանյանը՝ Զատուլինի հայտարարության մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել, ինչպես հայտարարում է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Տեղեկություն չունեմ, թե դիմել են իրենց, թե՝ ոչ։ Ես չեմ լսել, որ մեր ընդդիմությունը նման հարցով դիմած լինի ՌԴ-ին, պետք է Զատուլինին հարցնել։ Ճիշտն ասած, Զատուլինի հետ մենք շատ լավ բարեկամական և ընկերական հարաբերություններ ունենք»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ 2021 թվականին ընդդիմության նպատակն է եղել իշխանության հեռացնելը։

Հիշեցեննք, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ երբ 2021թ. Նիկոլ Փաշինյանը որոշեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, Հայաստանի ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել։

Ռուսական կողմն, ըստ պատագմավորի, սակայն, հրաժարվել է՝ անհանգստանալով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կչեղարկվեր, նոր ռազմական գործողություններ կսկսվեին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր