Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու          Վահե Ղազարյան, անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը       Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա    

16 նոյ 2023 15:51

Ձմռան սաստիկ ցրտերի սկսվելուն պես Ուկրաինայի արևելքում պաշտպանությունը կբարդանա

Ցուրտ եղանակի սկսվելուն պես Ուկրաինայի արևելքում պաշտպանությունը կբարդանա։ Այս մասին ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է VOA-ն։ «Ձմռան սաստիկ ցրտերի սկսվելուն պես ուկրաինական զորքերը ստիպված կլինեն ծանր պաշտպանական մարտեր վարել արևելյան ճակատի հատվածներում։
 
Միևնույն ժամանակ, հարավում գտնվող ուժերը կշարունակեն հարձակողական գործողությունները»,- հայտարարել է Զելենսկին։ Այս աշնանը ռուսական զորքերը հարձակման են անցել Ուկրաինայի արևելյան ռազմաճակատի տարբեր հատվածներում՝ փորձելով առաջ շարժվել դեպի ավերված Ավդեևկա քաղաք, ինչպես նաև հյուսիս-արևելքում՝ Լիման և Կուպյանսկ քաղաքների միջև:
 
«Բարդ եղանակ, դժվար պաշտպանություն Լիմանի, Բախմուտի, Դոնեցկի և Ավդեևսկի ճակատներում։ Հարձակողական գործողություններ հարավում»,- գրել է Զելենսկին Telegram-ում։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է Ավդեևկայի վրա ռուսական հրթիռակոծության հետևանքով, ևս մեկը՝ հյուսիսում գտնվող Չասով Յարի վրա հարձակման հետևանքով, իսկ երրորդը հարավում՝ Խերսոնում:
 
Արևելյան Սելիդովո քաղաքում երեքշաբթի հիվանդանոցին հարվածելուց հետո փլատակների տակից դուրս են բերել երրորդ մարմինը: Մարտական գործողությունները կարող են բարդանալ ցուրտ եղանակի պատճառով: Սպասվում է, որ ցերեկային ջերմաստիճանը կարող է հասնել -5 աստիճանի, իսկ մարտերը թևակոխում են ձգձգվող փուլ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր