Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

24 նոյ 2023 10:17

«Կռիսների» որս է սկսել անձամբ Փաշինյանը, ժերտվաների ցուցակը պատրաստ է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրները շշնջում են, որ ՔՊ կլյուչիվոյ դեմքերը այս ու այն պատի տակ սկսել են իրենց վախերի մասին խոսել:


Մասնավորապես, տեղի մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին ՔՊ վարչության նիստերը անց են կացվում բավական լարված մթնոլորտում, Փաշինյանը, ըստ, օդում կախված լուրերի, սկսել է չվստահել եւ որեւէ մեկին, բոլորի հետ զապասով է խոսում, չի բացվում մինչեւ վերջ:


Ասում են` մեջների «կռիսների» որս է սկսել անձամբ Փաշինյանը, իսկ «կռիսներին» արագ բացահայտելու համար նախ «հոլանդական պանիր է դնում» տակները: Նույն աղբյուրները փաստում են, որ վերջինս մինչ մեծ «կռիսներին» բացահայտելը մանր ու միջին չինովնիկները սկսել են շեֆին «գործեր տալ», շեֆն էլ իր հերթին ժերտվաների ցուցակ է պատրաստում»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր