Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների անցկացման օրերը          Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման խաղաղության և համերաշխության երթին. Արցախի թեմ       Հոգևոր սպասավորները, հավատարիմ հոգևոր առաքելության չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին. Գերագույն հոգևոր խորհուրդ    

24 նոյ 2023 15:35

Նախիջևանի կապի համար Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց այն նույն սկզբունքներով, որոնցով ՀՀ-ն կարող է օգտվել Մեղրիի ու Երասխի երկաթուղային կապի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մտահոգում է, որ միջազգային որոշ գործընկերներ իրենց քաղաքացիներին կոչ են անում չգնալ Սյունիքի մարզ։

«Սա բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում, բայց, մյուս կողմից, ես պետք է արձանագրեմ, որ Հայաստանի կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում Սյունիքում»,- ուղիղ եթերում ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ վերջին 5 տարում ամենամեծ ներդրումներն արել են Սյունիքի մարզում:

Նա նշեց, թե այն աշխատանքները, որ կատարվում են Սյունիքում, հստակ քաղաքական ուղերձ են, որ մարզին առնչվող բոլոր պլանները կապվում են ռազմավարական զարգացման, բարեկեցության ու տնտեսական ակտիվության հետ։

«Ես չեմ ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին Հայաստանից որևէ ձևով անջատենք։ Ես երբեմն միտում եմ տեսնում, որ Սյունիքը, որպես անվտանգային խոցելի գոտի, առանձնացնում ենք, ո՛չ, մենք չենք առանձնացնում ու Սյունիքի զարգացումն ու անվտանգությունը մեր ամենօրյա աշխատանքի մեջ է։ Իհարկե, անվտանգային խնդիրները, որ ունենք, այդ խնիրները կան և՛ Տավուշում, և՛ Գեղարքունքիում, և՛ Արարատում, և՛ Վայոց ձորում, դրանք կան ու ակնհայտ են, բայց այդ խնդիրները պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ իրենք որդեգրել են խաղաղության օրակարգը, որ լուծեն անվտանգային խնդիրները։

«Իմ համոզմունքն այն է, որ 100 տոկոս անվտանգություն կարող է ապահովել միայն մեկ բան՝ տևական, դե յուրե արձանագրված  խաղաղությունը, ու մենք հենց դա ենք ուզում ստանալ»,- նշեց նա։

Վարչապետն ասաց՝ պետք է հստակ պատասխան տալ՝ Մեղրիով պե՞տք է անցնի երկաթուղի, որը կկապի Արևելքը Արևմուտքին, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային, այդ թվում՝ Մեղրին Երասխին ու ՀՀ մյուս մասին, այդ թվում՝ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին։

«Այո՛, միանշանակ, դա հարյուր տոկոս համապատասխանում է մեր երկրի շահերին, այս է պատճառը, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի երեք հիմնական սկզբունքները վերաբերում են կոմունիկացիաներին։ Ադրբեջանը կարող է օգտվել մեր երկաթուղուց Ադրբեջանի ու Նախիջևանի կապի համար այն նույն սկզբունքներով, ինչ սկզբունքներով Հայաստանը կարող է օգտվել երկաթուղուց, ասենք, օրինակ՝ Մեղրիի ու Երասխի երկաթուղային կապի համար»,- ընդգծեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը բլոկադան է, որը շարունակվում է արդեն 30 տարի։

«Մենք հույս ունենք՝ խաղաղությամբ կհաղթահարենք բլոկադան»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր