Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ          Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը       «Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են, բերման են ենթարկվել, բացառիկ. «Ժողովուրդ»    

24 նոյ 2023 15:56

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում 9 քաղաք «զրոյից կկառուցի», մինչև 2026 թվականի վերջը 140 հազար նախկին ներքին տեղահանված կվերադառնան իրենց տները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում «զրոյից կառուցում է» 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ալիևն ասել է Կենտրանական Ասիայի պետությունների տնտեսություների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ։

««Օկուպացիայից ազատագրված» (չակետրները՝ Tert.am-ի) տարածքներում մենք... զրոյից կառուցում ենք նոր քաղաքներ և գյուղեր, սկզբնական փուլում նախատեսվում է վերականգնել 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ: «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց «պապենական հողեր» (չակետրները՝ Tert.am-ի): Մինչև 2026 թվականի վերջը 140 հազար նախկին ներքին տեղահանված կվերադառնան իրենց տները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը, սակայն, չի մանրամասնել, թե որ քաղաքների մասին է խոսքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր