Ապրիլի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի Բաղրամյանի «պալիգոններում», կա 1 զոհ, 1 վիրավոր       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 նոյ 2023 20:53

Աշխարհում կան անհաջողակ, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ նստել 2 կամ ավելի աթոռների վրա, մեկը՝ Հայաստանն է

Աշխարհում կան բազմաթիվ անհաջողակ, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ նստել երկու կամ ավելի աթոռների վրա, ծառայել մի քանի տիրոջ և իրենց վերածել ավելի մեծ պետությունների առճակատման ասպարեզի։ Դրանցից մեկն Ադրբեջանի հարևան Հայաստանն է։

Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի (SPECA) գագաթնաժողովում, փոխանցում տեղի ԶԼՄ-ները։

«Նման երկրներին բառի բուն իմաստով անկախ անվանվել չի կարելի։ Նման երկրների քաղաքականությունը հիմնված չէ իրենց ժողովրդի կամքի վրա, նրանց ճակատագիրը դրսի հովանավորների ձեռքում է։ 

Իսկ SPECA-ի անդամ երկրներն իսկապես անկախ երկրներ են, քանի որ վարում են անկախ արտաքին և ներքին քաղաքականություն»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր