Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

25 նոյ 2023 17:48

Մանդարինի օրական թույլատրելի չափաբաժինը երեխաների ու մեծահասակների համար

Սննդաբան Ելենա Սոլոմատինան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում պատմել է, թե օրական քանի մանդարին կարող են ուտել երեխաներն ու մեծահասակներն առանց առողջությանը վնաս հասցնելու։

Առաջին հերթին մասնագետը հիշեցրել է, որ մանդարինի չարաշահման դեպքում կարող են ալերգիաներ առաջանալ ու սրվել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տվել խուսափել այս մրգից ալերգիկ ռեակցիաների հակում ունեցողներին ու աղեստամոքային տրակտի հիվանդություններով անձանց։

Հասուն մարդու դեպքում այս մրգի օրական առավելագույն չափաբաժինը չորս մանդարինն է, որը գերազանցելը կարող է տհաճ հետևանքների հանգեցնել։

«Նույնիսկ առողջ մարդու մոտ միանգամից առնվազն 10 պտուղ ուտելը կարող է առաջացնել օրգանիզմի բացասական արձագանք սրտխառնոցի կամ ալերգիայի տեսքով»,- ընդգծել է բժիշկը։

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանք միագամից կարող են ուտել առավելագույնը երկու մանդարին, քանի որ, ի տարբերություն մեծահասակների, նրանց մոտ ալերգիաներն ավելի հաճախակի բնույթ են կրում, եզրափակել է Սոլոմատինան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր