ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

27 նոյ 2023 10:21

Տեսանյութ. Թուրքիայի ափերում հեղեղվել են խոշոր քաղաքներ, կան զոհեր և տուժածներ

Թուրքիայում ափերից դուրս են եկել Էգեյան և Միջերկրական ծովերը, ինչի հետևանքով հեղեղվել են խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Իզմիրն ու Անթալիան, հայտնում է Միլիեթ-ը:

Նշվում է, որ իշխանությունները հայտարարել են վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։ Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։

Սևծովյան տարածաշրջանի Սինոպ նահանգի գյուղերից մեկում ուժեղ փոթորկի հետևանքով 77-ամյա կին է մահացել: Վատ եղանակի ժամանակ նա անցել է հացահատիկի պահեստի տակ եւ հայտնվել «թակարդում», գրում է պարբերականը ։ Կան նաև այլ զոհեր և տուժածներ։

Մարմարա ծովի ափին գտնվող Չինարջիկ շրջանում հորդառատ անձրևից և փոթորկից հետո ջուրը դուրս է եկել ափերից, ծովը "միաձուլվել է ցամաքի հետ": Ծովը հեղեղել է նաև Բուրսա նահանգի Գեմլիք շրջանը։

Օդերեւութաբանության գլխավոր վարչության կանխատեսման համաձայն ՝ ծովի կրկնակի բարձրացման հավանականությունը փոքր է, ջուրը կսկսի նահանջել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր