Բնակարանը դրվել է կալանքի տակ.48-ամյա տղամարդն հարկադիր կատարման ծառայության շենքի դիմաց բենզինը լցրել է իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել

Իսկ ինչն է դրդել 48-ամյա տղամարդուն գնալ ծառայության շենքի մոտ եւ նման քայլի դիմել։ Մեր լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ ինքնասպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդու նախկին կինը վարկային պարտավորություններ ունի, ինչի հետեւանքով Դատական ակտերի հարկադիր կատարում ապահովող ծառայությունը քաղաքացու բնակարանը դրել է կալանքի տակ, ինչից դրդված նա փորձել է վերջ տալ կյանքին։ Իրավապահները դեպքով քննություն են իրականացնում։