ՌԴ Պետդումայի փոխնախագահը պահանջում է վերացնել «ռուսաստանցի» բառը, ՌԴ բոլոր ժողովուրդներին կոչել «ռուսներ»
ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը պահանջում է, որ Ռուսաստանի Դաշնության բոլոր ժողովուրդները կոչվեն «ռուսներ»։ Այս սկանդալային հայտարարությունը նա արել է «60 րոպե» քարոզչական թոք-շոուի եթերում։
Պետդումայի փոխխոսնակն պահանջել է վերացնել «ռուսաստանցի» (россияне) բառը, իսկ երկրի բոլոր ժողովուրդներին կոչել «ռուսներ»։ «Մենք ինքներս ենք մեղավոր, որ «ռուսաստանցի» տերմին է հայտնվել։ Երբ Ելցինին ինչ-որ բառ էր պետք, որպեսզի չվիրավորի թաթարներին (կամ չգիտեմ ում չէր ուզում վիրավորել), Բուրբուլիսը նրան առաջարկեց Դալի բառարանից «ռուսաստանցի» բառը: Եվ այդ ժամանակվանից մենք՝ ռուս ժողովուրդս, Ռուսաստանում շարունակում ենք արտասանել այս բացարձակապես անորոշ ածականը»:
«Իհարկե, մեր եղբայրները՝ ավարները, չեչենները, թաթարները, բաշկիրները բոլորը ռուսներ են: Որովհետև նրանք ապրում են Ռուսաստանում: Իվան Ահեղը Կազանը չի վերցրել, որպեսզի մենք հիմա հանկարծ սկսենք ասել «ռուսաստանցի», ասել է Տոլստոյը: