Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

28 նոյ 2023 13:52

Սևիկյանը մեկնաբանել է Փարիզից հեռանալու մասին լուրերը

Հայ ֆուտբոլիստ, «Պարի Նիժնի Նովգորոդ» ռուսական ակումբի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է թիմից հեռանալու մասին լուրերի մասին։


«Ես կարդո՞ւմ եմ լուրեր: Ո՛չ: Շա՞տ են խոսում իմ հեռանալու մասին։ Դա ինձ վրա ոչ մի ճնշում չի գործադրում: Ես ապրում եմ պահով, մինչև տարեվերջ ունենք երկու կարևոր խաղ։ Պետք է տալ ամեն ինչ և ստանալ առավելագույնը: Պարզապես մտածում եմ այս մասին: Պետք է տարին ավարտենք լավ տրամադրությամբ»,- Սեւիկյանի խոսքերն է մեջբերում Match TV-ն։




Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է ֆրանսիական «Նանտը», որը կարող է ֆուտբոլիստին գնել 3,5 միլիոն եվրոյով:


Ռուսական ԲԿՄԱ-ն և Կրասնոդարը նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում, սակայն նրանց համար գինը կկազմի 5,5 մլն եվրո:


Ընթացիկ մրցաշրջանում Սևիկյանը «Պարի Նիժնի Նովգորոդ»-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր