Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

29 նոյ 2023 19:44

Առեղծվածային դեպք․ ինչի՞ց են թունավորվել Պեմզաշենի դպրոցի 3 աշակերտուհիները

Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 23-ին Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում թունավորվել էին  դպրոցի 6-րդ դասարանի երեք աշակերտուհիներ։ Ժամը ժ.15.20-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արթիկի շտապօգնության խումբը «թունավորում անհայտ ծագման» ախտորոշմամբ «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» բուժօգնության են տեղափոխել երեք աշակերտուհիների։
 
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը՝ ժամը ժ.12.20-ին Պեմզաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի աշակերտուհիները դասամիջոցին դպրոցի բակում ձնագնդիկ խաղալուց հետո գնացել են դասարան, որտեղ երեքի ինքնազգացողությունը միաժամանակ վատացել է: Aravot.am-ի տեղեկություններով, զեկուցագիր է ներկայացվել դեպքը ՀՀ քր. օր. 412 հոդվածի հատկանիշներով հաշվառելու վերաբերյալ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:
Դպրոցի տնօրեն Լևոն Նազարեթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց էլ անհայտ մնաց աշակերտուհիների թունավորման պատճառը,  դպրոցում բուֆետ չկա, որտեղ նրանք միասին կարող էին սնվել ու ասենք սննդից թունավորվել, բացի այդ նրանք դպրոցի սննդի ծրագրից չեն օգտվում՝ տարիքային այդ խմբի մեջ չմտնելու պատճառով։ Դպրոցում լոկալ ջեռուցում է գործում, հետևաբար և վառելիքից չէր կարող լինել։
 
Նրանք հաճախել են դպրոց, մեկ ժամվա ընթացքում մեկը մյուսի հետևից վատ են զգացել, թույլ են եղել, տնօրենն էլ, մտահոգվելով, շտապօգնություն է կանչել։ Նրանց տեղափոխել են «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», որտեղ մոտ երկու ժամ մնացել են, բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն տեղում արդեն իսկ լավ են զգացել ու տուն վերադարձել։ Հաջորդ օր աշակերտներն արդեն իսկ հաճախել են դասի՝ իրենց լավ զգալով։ Դպրոցի տնօրենն ասաց, որ քննչական գործողություններ այս պահին տեղի են ունենում, այդպես է ընթացակարգը․ հիվանդանոցից պարտավոր էին նման դեպքերում ահազանգել ոստիկանություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր