Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին          Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Այսօր Երկրի վրա կարող է տեղի ունենալ վերջին 20 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը    

29 նոյ 2023 13:44

202 միլիոն 406 հազար դրամ՝ Երևանի ամանորյա ձևավորման համար. իսկ ինչո՞ւ է վստահվել նույն ընկերությանը

Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 202 միլիոն 406 հազար դրամ։


Այս գումարն առանց մրցույթի տրամադրվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, որն էլ պատասխանատու կլինի մայրաքաղաքի ամանորյա զարդարանքի համար։


Ըստ պետական գնումների armeps.am համակարգի՝ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2023թ․ նոյեմբերի 7-ին։ Ըստ պայմանագրի՝ այդ ընկերությունը մայրաքաղաքում տեղադրելու է տոնական լուսավորության սարքավորումներ։


Հարկ է նշել, որ այս ընկերությունը Երևանի ամանորյա ձևավորումը կատարել էր նաև նախորդ տարի՝ կրկին առանց մրցույթի։ Այդ ժամանակ տոնական ձևավորման համար հատկացվել էր 191 միլիոն դրամ։


«Սինեմարտ» ՍՊԸ-ն, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ընկերության տնօրենն ու 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանն է։


Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն օրերս մեկնաբանել էր, թե ինչու է ամանորյա զարդարանքը վստահվել հենց «Սինեմարտ» ՍՊԸ-ին։


Փոխքաղաքապետի խոսքով՝ այդ ընկերության հետ անձնական որևէ փոխկապակցվածություն չկա, և «Սինեմարտի» հետ պայմանագիր է կնքվել այն պատճառով, որ ընկերությունը նախորդ տարի պատշաճ ձևով է իրականացրել մայրաքաղաքի տոնական ձևավորումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր