Պետք է հակադրվենք դրան, էդ քերոբյանական մոդելները թարգել է պետք. չպետք է նստենք Ռուսաստանից փախածների փողերի վրա

Նրա խոսքով, բյուջեից չի երևում, թե պետությունը որ ուղղությունն է զարգացնում, ինչն է լոկոմոտիվ համարում, որ ուղղությունների վրա է, որ ներքին համախառն արդյունքը կրկնակի, եռակի, քառակի պետք է ավելացվի:
«Որովհետև այդ ներդրողը դրսից է: Հայաստանում եղած փողերն, էն ովքեր ունեն, սեփականության, անօրինական գույքի և այլ դատական պրոցեսների մեջ են, իրենք էլ գործի մեջ չեն դնում, վախենում են: Պետությունն էլ այդ փողերը դնում է դատական պրոցեսներում, այդ փողերը մեռնելու են, որպես փող զրոյանալու են, էս էլ կոպիտ սխալ քայլերից մեկն է:
Այս գործողությունները մշակել է պետք, հենց այնպես չէ, ցուցադրական չէ, դրանք թվեր չեն: Էդ քերոբյանական մոդելները թարգել է պետք: պետք է գնալ ճիշտ տնտեսական զարգացման ուղղությամբ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը: