Փետրվարի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները       Հայաստանը կարող է ծառայել տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ    

30 նոյ 2023 13:45

ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, զարգացնում է հարաբերությունները, ում հետ հարմար է համարում․ Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին

Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիր ստորագրելու փաստին, Պեսկովը մեկնաբանել է այսպես.

«Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում, մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, և, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է, մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերություններ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր