Մերձավոր Արևելքում հայ ինքնության պահպանման խնդիր կա. Հայաստանում Սիրիայի դեսպան
Մերձավոր Արևելքի հայկական համայնքները կանգնած են 4 գլխավոր մարտահրավերների առջև։
Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան, այս մասին «Մերձավոր Արևելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ և փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը։
Դիվանագետը շեշտեց, որ այդ մարտահրավերներից են հայ համայնքի նոսրանալու վտանգը, արևմտահայերենի պահպանման խնդիրը, եկամուտների աղբյուրների կրճատման սպառնալիքը, ինչպես նաև հայի ինքնության պահպանման հարցը։
Անդրադառնալով Սիրիայի կառավարության կատարած աշխատանքներին` ուղղված հայ համայնքին, Արիսյանն ընդգծեց, որ աջակցությունը տարիներ շարունակ շատ ակտիվ է եղել։
«Սրա վառ ապացույցը երկրում հայկական վարժարանները, դպրոցները, ճեմարաններն են, ինչպես նաև հայոց լեզվի և հայերենով կրոնի դասավանդումը։ Երկրի տարածքում շատ կան նաև հայկական կազմակերպություններ։ Սիրիայի կողմից տրամադրվող աջակցությունը մշտական բնույթ է կրում և ցուցաբերվում է նաև Սիրիայում պատերազմից հետո»,- ընդգծեց դեսպանը։
«Տեղի հայկական կազմակերպությունները, սակայն, որևէ կերպ չեն արձագանքում Սիրիայի հայերին։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանը լքող հայերը կարող են Հայաստան գալ, բայց կան նաև այդ մտքի հակառակորդներ»,– ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները շարունակում են տարատեսակ աջակցություն ցուցաբերել Մերձավոր Արևելքի հայերին, որոնք ձգտում են Հայաստան տեղափոխվել։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները շարունակում են տարատեսակ աջակցություն ցուցաբերել Մերձավոր Արևելքի հայերին, որոնք ձգտում են Հայաստան տեղափոխվել։